Լրահոս
Օրվա լրահոսը

Վեճ` հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև (տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2016 23:12

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած Սևծովյան տնտեսական
համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նստաշրջանին` իրավական և քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում, երբ քննարկվող թեման վերաբերվում էր կրոնական խտրականությանը, էքստրիմիզմին և տեռորիզմին` Ադրբեջանի պատվիրակն իր զեկույցում անդրադարձավ Հայաստանին և մեղադրեց 25 տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ դեպքերի և 20% իրենց տարածքները, այսպես կոչված, «օկուպացնելու և տեռորիստական քաղաքականություն վարելու մեջ»:

Քանի որ հայկական պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանի զեկույցը նախորդել էր ադրբեջանցի պատվիրակի զեկույցին, մեր պատվիրակը, հնարավորություն չունենալով անմիջապես պատասխանելու, հաշվառվեց և նիստի նախագահողից առանձին կարգով ձայնի իրավունք պահանջեց, բայց, քանի որ նախագահողը նույնպես ազգությամբ ազերի էր, ձայնի իրավունք հայկական պատվիրակության ներկայացուցչին չնձեռվեց:

Սակայն հաջորդ օրվա նիստին անկանխատեսելի լարվածությամբ բանավեճ տեղի
ունեցավ, որն արժանացել է միջազգային 10-ից ավել երկրների պատվիրակների
քննարկմանն ու կոշտ վերաբերմունքին: Խորհրդարանական վեհաժողովի մասնակից միջազգային պատվիրակների համար անընդունելի են միապետական քաղաքականություն վարող երկրի արտաքին քաղաքականության որդեգրված նմանօրինակ կուրսը:

Մանրամասները` համացանցում հայտնված սիրողական տեսագրությունում

Վահե Էնֆիաջյանի օգնական
Հրաչյա Բասմաջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031