Լրահոս
Օրվա լրահոսը

Շինթույլտվության համար ստիպում են «Երեւան» հիմնադրամին փող մուծել. Արամ Մանուկյանն ու Հերմինե Նաղդալյանը վիճեցին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2016 14:22

ԱԺ-ում Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումը շարունակվում է:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին առաջարկեց. «Հիմնադրամները հանեք, Երեւանի հիմնադրամը խայտառակություն է, կոռուպցիայի, ստվերի մի մեծ աղբյուր, որը հաճախ ավելի է, քան Երեւանի բյուջեն»:

Ըստ Արամ Մանուկյանի, քաղաքապետարանից մի թուղթ ստանալու համար այդ հիմնադրամի թրի տակով պետք է անցնես: Նա հորդորեց արգելել, հանել այդ հիմնադրամները:

Արամ Մանուկյանը վստահեցրեց, որ «Երեւանի հիմնադրամին մուծելու գործարքների 99 տոկոսը անում են այն քաղաքացիները, որոնք դիմում են քաղաքապետարան՝ շինարարության թույլտվություն, ձեւափոխում, ինչ-որ բան ստանալու համար: Իրենք ստիպված են այդ մուծումները անում»:

Ըստ պատգամավորի, 1-2 տոկոսն է միայն, որ բարերար է եւ վճարում է հիմնադրամին:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը միջամտեց. «Ինչո՞ւ մենք մեզ նման իրավունք վերապահենք, որ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրականում բարերար են, ուզում են իրենց միջոցներով օգտակար ինչ-որ բան արած լինեն, այդպես ուլտիմատումային կերպով հայտարարել, որ դա ստիպողաբար է: Որտեղի՞ց է ձեզ այդ ինֆորմացիան: Չի կարելի, չէ,՞ այդպես անվերապահ հայտարարություններ անել»:

Արամ Մանուկյանը տեղից սկսեց բղավել ու հակադարձել՝ ասելով, որ չի կարելի Նաղդալյանի միջամտությունը, ռեպլիկները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031