Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ խորհրդարանում. պատգամավորը հարվածել է լրագրողին

Դեկտեմբեր 07,2016 16:16

Քիչ առաջ խորհրդարանում միջադեպ տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի եւ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի միջեւ: Լրագրողների հետ հարցազրույցից հետո  Վահե Մակարյանը շարունակում էր հարցեր տալ Ռուբեն   Հակոբյանին, արդյունքում հարցազրույցը վերածվեց լեզվակռվի: Հետո պատգամավորն ու լրագրողը իրար հետ հեռացան առանձին խոսելու եւ միմյանց հասկանալու: Որոշ օպերատորներ հետեւեցին նրանց, հետո վերադարձան եւ ասացին, որ պատգամավորը հարվածել է լրագրողին:

Լրագրողները փորձեցին այդ առիթով ստանալ Ռուբեն Հակոբյանի մեկնաբանությունները: Վերջինս հրաժարվեց մեկնաբանել, փակելով իր սենյակի դուռը լրագրողների առջեւ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031