Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռավար սեմինարին մասնակցել են 9 դպրոց և ավելի քան 40 տնօրեն

Դեկտեմբեր 08,2016 17:56

ՀՀ կառավարության հեռավար և էլեկտրոնային կրթության զարգացման հանձնարարականի կատարման շրջանակում կազմակերպվել է սեմինար քննարկում՝  դպրոցների տնօրենների և փոխտնօրենների համար: «Ներդպրոցական վերահսկողություն» թեմայով հեռավար սեմինարը վարել է Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը: Հեռավար սեմինարին տեսակապով միացել են Երևանի  Գ. Էմինի անվան թիվ 182  ավագ, թիվ 78 և թիվ 184 հիմնական դպրոցները, ինչպես նաև Վաղարշապատի,   Ստեփանավանի և Հրազդանի ավագ,  Զորակի և Սուրենավանի միջնակարգ դպրոցները: Հեռավար դասին մասնակից յուրաքնաչյուր դպրոց հանդես է եկել առանձին խմբով:  Սեմինարում ընդգրկված դպրոցներում հավաքվել են նաև դպրոցական նույն կլաստերում ընդգրկված դպրոցների տնօրենները, ովքեր ևս  դարձել են քննարկման  մասնակից:  Սեմինարին մասնակից տնօրենները ներկայացրել են ներդպրոցական վերահսկողության իրենց   կողմից կիրառվող մեթոդներն ու փորձը, առանձնացրել ընդհանրական  խնդիրները: Քննարկման ընթացքում կարևորվել է ներդպրոցական պլանավորման  հարցը, որը դպրոցի արդյունավետ կառավարման առանցքային խնդիրներից է: Ամփոփելով սեմինարը՝  մասնակիցներն ընդգծել են, որ տեսակապի միջոցով առաջիկայում նույն դպրոցների աշակերտների մասնակցությամբ կկազմակերպվի հեռավար դասընթաց բնագիտական առարկաներից:

Հեռավար սեմինարին ընդհանուր առմամբ մասնակցել են 9 դպրոց և ավելի քան 40 տնօրեն: Հեռավար սեմինարը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Դպրոց-կենտրոնների միության» ԻԱՄ-ի հետ համատեղ: Սեմինարին ներկա է  եղել նաև ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ Ռուզաննա Մուրադյանը:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031