Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյանը՝ ՊՆ գեներալին. «Ձեր վերադասն էլ գիտի այդ մասին» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2016 12:35

ԱԺ-ում այսօր Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ պատգամավոր Թեւան Պողոսյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ  Կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցին հարցրեց՝ «ի՞նչ դասեր եք քաղել «Շանթ 2015» զորավարժություններից եւ ապրիլյան պատերազմից՝ պահեստազորային համակարգի կատարելագործման համատեքստում»:

kamo_qochunci

«Ապրիլյան դեպքերից հետո իրականացվել են լրացուցիչ միջոցառումներ, այդ թվում՝ սփյուռքի կամավորականների ներգրավվածությամբ պատրաստության միջոցառումներ: Իրականացվել է նաեւ պահեստազորայինների պատրաստություն՝ անհրաժեշտ մասնագիտությունների գծով»,-պատասխանեց Կամո Քոչունցը:

Թեւան Պողոսյանն առարկեց. «Եկեք ազնիվ լինենք՝ «Շանթ 2015»-ն ավելի շատ դասեր չտվեց, քան ապրիլյան պատերազմը:  ՀՀ եւ Արցախի ղեկավարություն մեկ անգամ չի ասել, որ մատների արանքով ենք նայել պահեստազորի խնդիրներին…»:

Կամո Քոչունցն արձագանքեց. «Մատների արանքով երբեւէ չի նայվել պահեստազորայինների պատրաստության գործընթացին՝ մինչեւ ապրիլյան գործողությունները եւ դրանցից հետո: Աշխատանքներ կատարվել են՝ կամավորականների կտրվածքով, նաեւ անհատ կամավորականների կտրվածքով՝ մինչեւ ապրիլյան գործողությունները: Գործակցել ենք ԵԿՄ-ի, «Հայոց Արծիվների» հետ»:

Թեւան Պողոսյանը շարունակեց. «Դա միայն իմ կարծիքը չէ, այլեւ շատ հայրենակիցների, եւ Ձեր վերադասը նույնպես գիտի այդ մասին»:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն էլ միջամտեց՝ հորդորելով պահանջատեր չլինել, քանի որ նախարարությունն անում է հնարավոր ամենը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031