Լրահոս
Օրվա լրահոսը

Metallica-ն սուպերմարկետում մսավաճառի հետ երգել է իր Enter Sandman ստեղծագործությունը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2016 18:30

Ամերիկյան լեգենդար Metallica թրեշ-մեթալ խումբը հայտնվել է Լոս Անջելեսի սուպերմարկետներից մեկում և մսավաճառի հետ կատարել իր Enter Sandman երգը: Այս մասին գրում է NME պորտալը:

Հաղորդվում է, որ Metallica-ի անդամներ Ջեյմս Հեթֆիլդը, Լարս Ուլրիխը, Քիրք Հեմմեթը և Ռոբերտ Տրուխիլիոն սուպերմարկետ են մտել ամերիկացի երգիծաբան Բիլլի Այքների «Բիլլին փողոցում» (Billy on the Street ) շոուի նկարահանման շրջանակում: Նրանց տեսնելով՝ մսավաճառը սկսել է երգել խմբի հայտնի Enter Sandman երգը, երաժիշտներն էլ ետ չեն մնացել՝ ձայնակցելով գլուխն ակտիվ թափահարող, ոգևորված մսավաճառին:

Metallica թրեշ-մեթալ խումբը հիմնադրվել է 1981թ.: Այս տարվա նոյեմբերի 18-ին՝ 8 տարվա ընդմիջումից հետո, խումբը թողարկեց իր թվով 10-րդ՝ Hardwired…To Self-Destruct ալբոմը, որում ներառված է 12 ստեղծագործություն՝ ինչպես քննադատներն են ասում, 80-ականների ոգով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031