Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ԵՊՀ և ԵՊԲՀ հետ Հայդելբերգի համալսարանի համագործակցության ուղղությամբ ձեռնարկվելիք քայլեր

Դեկտեմբեր 17,2016 18:23

Դեկտեմբերի 16-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով մեկնեց ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամաս:

Այցի շրջանակներում դեսպանը հանդիպում ունեցավ Հայդելբերգ քաղաքի քաղաքապետ պրոֆ. Էքարթ Վյուրցների հետ, որի ընթացքում զրուցակիցներն քննարկեցին Հայդելբերգ և Երևան քաղաքների միջև հնարավոր համագործակցության հեռանկարները: Հանդիպման ավարտին դեսպանը գրառում կատարեց Հայդելբերգի քաղաքապետարանի պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»:

Այցի շրջանակներում Գերմանիայի ամենահին համալսարանի՝ Հայդելբերգի համալսարանի ռեկտորատում դեսպան Սմբատյանը հանդիպում ունեցավ համալսարանի գիտական և միջազգային հարաբերությունների հարցերով փոխնախագահ պրոֆ. Դիթեր Հերմանի և արտաքին կապերի վարչության ղեկավար դոկտ․ Յոախիմ Գերկեի հետ: Հանդիպմանը քննարկվեցին ԵՊՀ և ԵՊԲՀ հետ Հայդելբերգի համալսարանի համագործակցության ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Նույն օրը դեսպան Սմբատյանին հյուրընկալեց Վայմարյան Հանրապետության (1919-1933թթ․) առաջին նախագահ Ֆրիդրիխ Էբերտի տուն-թանգարան հուշահամալիրի գործադիր տնօրեն Բերնդ Բրաունը: Հանդիպմանը դեսպան Սմբատյանը պատասխանեց թանգարանի գիտաշխատողների և գիտահետազոտական բաժնի ասպիրանտների բազմաթիվ հարցերին, իսկ հանդիպման ավարտին գրառում կատարեց թանգարանի պատվավոր հյուրերի գրքում:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031