Համայն Վրաստանին և եղբայրական վրաց ժողովրդին շնորհավորում եմ պատմական օրվա` Ն.Ս. Շիո Երրորդի` Վրաց Ուղղափառ Եկեղեցու կաթողիկոս֊պատրիարքի ընտրության, օծման և գահակալության առիթով։
Մեծագույն սիրով իմ բարեմաղթանքներն եմ հղում Շիո Երրորդին, ում հետ ջերմ հանդիպումների պատիվ եմ ունեցել։ Եվ կարծում եմ, պատահական չէ, որ նրա օծման օրը, այսօր, Վրաց եկեղեցին նշում է քրիստոնեական լույսի և սիրո տոնը։
Նորին Սրբությանը մաղթում եմ երկար, խաղաղ ու առողջ տարիներ` աստվածահաճո ծառայության մեջ, որոնք համոզված եմ շարունակությունն են լինելու Վրաց եկեղեցու հոգևոր հայրերի սերմանած քրիստոնյա բարքերի և, առավել են հզորացնելու վրաց ժողովուրդն ու Մայր եկեղեցին։
Աշոտ Սմբատյան
Վրաստանում
ՀՀ դեսպան


















































