Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ներկայացուցիչը լքել է գիտաժողովը, որտեղ հայեր են եղել

Դեկտեմբեր 19,2016 21:30

Ուկրաինայի Լվով քաղաքում դեկտեմբերի 13-14-ին կայացել է անվանի գիտնական Յարոսլավ Դաշկեւիչի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողով, որին մասնակցել են Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդը, հայագետներ Կլոդ Մութաֆյանը և Պատրիկ Դոնաբեդյանը` Ֆրանսիայից, գիտաշխատողների մի մեծ խումբ Հայաստանից՝ պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանի գլխավորությամբ, ուկրաինացի հայագետներ Իրինա Գայուկը, Սամվել Ազիզյանը, Կարինե Պիվավարսկայան եւ այլք։ Պարոն Չուգասզյանը ասելիքը ներկայացրել է անգլերենով:

Գիտաժողովի պաշտոնական  լեզուներն էին՝ ուկրաիներենը, անգլերենը և հայերենը: Ավելի վաղ նախատեսված էր, որ պաշտոնական լեզուներից մեկը պետք է թուրքերենը լինի: Ըստ Լվովի պետական Համալսարանի ռեկտոր Վլադիմիր Մելնիկի ողջույնի խոսքից հետո, ելույթ են ունեցել Անդրանիկ Մանուկյանը, ապա Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդը, իսկ երբ խոսքը տրվել է Թուրքիայի ներկայացուցչին, վերջինս ինչ-որ ելույթ է ունեցել, որը աղբյուրի փոխանցմամբ, անգամ թարգմանչուհին չի ցանկացել թարգմանել: Թուրքիայի ներկայացուցիչը իր երկու հայրենակիցների հետ ցուցադրաբար լքել է դահլիճը։

Միջադեպին անդրադարձել է նաեւ «Մարմարան»:

«Ապա խօսք տրուեցաւ թրքական պատուիրակութեան, որու անդամները նիութական որոշ ներդրում ունեցած են ու կը ջանան Լվովի գիտական մթնոլորտի մէջ հաստատուիլ: Բայց թուրք պատուիրակները կարծր ելոյթ մը ունեցան ու ըսին, որ կը հրաժարին մասնակցիլ գիժաժողովին (32 մասնակից պիտի գար իրենցմէ), ուր հայ դեսպան, հայ եւ հրեայ հոգեւորականներ ներկայ էին: Թուրք պատուիրակները հրապարակաւ լքեցին դահլիճը, որը տարբեր ազգերու գիտնականներով լեցուն էր »,-գրում է թերթը:

Գիտաժողովի մասին մանրամասն` առաջիկայում:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

 Լուսանկարը` kievao.com.ua-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031