Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբծննդյան շքեղ նվեր ՀՖՆ-ից՝  Չայկովսկու «Շչելկունչիկը» նոր ձեւաչափով (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 25,2016 12:10

Երեկ Չայկովսկու «Շչելկունչիկը» լսելու համար «Արամ Խաչատրյան» համերգասրահ շտապող հանդիսատեսին դեռ մուտքի անակնկալ էր սպասվում՝ յուրաքանչյուրին տալիս էին 3D ակնոց: Պարզվեց, որ «Շչելկունչիկի» համերգային կատարումը ոչ միայն սիրված հեքիաթ-բալետի համերգային կատարումն էր, այլեւ անիմացիոն պատկերների, էքսպրոմտ նկարչության եւ բալետային ներկայացումից տարբեր դրվագների 3D ներկայացում:

shelkunchik10

ՀՖՆ-ն, ինչպես միշտ, իր բարձունքի վրա էր, իսկ նորարական լուծումները ապահովել էին Սուքիաս եւ Անդրանիկ Թորոսյանները: Այս ձեւաչափը հայաստանյան բեմի համար նորություն էր, եւ դահլիճում ներկա հանդիսատեսի ջերմ ընդունելությունից դատելով՝ նորամուծությունը հաջողություն գրանցեց: Հատկապես գեղեցիկ էր բալետի ամենահայտնի կտորներից մեկի՝ «Ծաղիկների վալսի» հատվածը, երբ 3D էկրանի վերածված դահլիճում պարում էին ծաղիկները եւ Սուքիաս Թորոսյանի՝ Չայկովսկու չքնաղ երաժշտության ազդեցությունից ծնված հանպատրաստից պատկերները: Ինչպես Ծաղիկների վալսից, այնպես էլ՝ Դրաժե փերու պարից, «Պա դե դե»-ից եւ այլ հանրահայտ կտորներից հետո հանդիսատեսը, որի մեծ մասը երեխաներ էին, չէր կարողանում զսպել հիացմունքը եւ ծափահարություններով ընդհատում էր կատարումը:

shelkunchik9

Նկատենք, որ պարային համարները, որոնք նույնպես 3D ձեւաչափով հայտնվում էին էկրանի վերածված դահլիճի ողջ տարածքում, կատարում էին  Պարարվեստի պետուսումնարանի սաները՝ Հ. Դիվանյանի բեմականացմամբ:

shelkunchik8 shelkunchik7 shelkunchik6 shelkunchik5 shelkunchik3 shelkunchik2 shelkunchik1

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031