Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Դեկտեմբեր 26,2016 20:30

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին` ժամը 19:30-ի դրությամբ, բքի և վատ
տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Սևանի, Ապարանի, Կոտայքի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին,
Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքներում  մերկասառույց է: Մարալիկի
ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր:

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող
ճանապարհաշինական ընկերությունները ավտոճանապարհներին  կատարում են աղով,
ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Հորդորում ենք վարորդներին նշված ճանապարհներով երթևեկել  խիստ
անհրաժեշտության դեպքում, ձմեռային անվադողերով, ունենալ նաև անվաշղթաներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031