Դեկտեմբերի 26-ին «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի «Հմտությունների կամուրջ» նախագծի հյուրն էր սիրված դերասան, հաղորդավար, պրոդյուսեր Հրանտ Թոխատյանը:
Հանդիպման ընթացքում Հրանտ Թոխատյանը խոսեց իր մասնագիտական ուղու և հաջողությունների, խաղընկերների, մարմնավորած կերպարների մասին. սկսած Օշականի միջնակարգ դպրոցում ուսուցչի աշխատանքից մինչև «Մեա Կուլպա 2» ներկայացման ընթացիկ աշխատանքները:
Կազմակերպիչները պատրաստել էին անակնկալ տեսանյութեր, որտեղ Հրանտ Թոխատյանի ընկերներն ու գործընկերները, ինչպես նաև ընտանիքի անդամները խոսում էին նրա մասին:
Կարդացեք նաև
Հանդիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում, երիտասարդները հնարավորություն ստացան ուղղել հարցեր իրենց սիրելի դերասանին և նաև խորհուրդներ ստանալ մասնագիտական հաջողությունների հասնելու համար:
Վերջում, Հրանտ Թոխատյանն իր խոսքն ուղղեց երիտասարդներին. «Ես կուզենամ, որպեսզի ամեն մեկս մեր ընտրած մասնագիտությանը հավատանք, սիրենք ու զբաղվենք մինչև վերջ: Եթե դա չանենք, այն ինչ մենք ուզում ենք, դա չի լինի: Եթե միայն պահանջենք, չի լինի: Եթե միայն բողոքենք, չի լինի: Պետք է միայն կառուցենք»:
«Հմտությունների կամուրջի» թիմն այս անգամ նույնպես նվերներ էր պատրաստել հյուրի համար՝ ելնելով նրա նախասիրություններից: Պարոն Թոխատյանին հանձնվեց «Կենացների շտեմարան» գրքույկը, որտեղ նա կարող է գրանցել իր կենացները, քանի որ շատ է սիրում տարբեր հավաքույթների ժամանակ լինել սեղանապետ, ինչպես նաև իր սիրելի շոկոլադը և «Հայուհի» ձեռագործ աշխատանքների ակումբի կողմից պատրաստած տոնածառի խաղալիք:
Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ:
«ԱԵՔՆ» ՀԿ
Պարոն Թոխատյանին հանձնվեց «Կենացների շտեմարան» գրքույկը, որտեղ նա կարող է գրանցել իր կենացները, քանի որ շատ է սիրում տարբեր հավաքույթների ժամանակ լինել սեղանապետ, ինչպես նաև իր սիրելի շոկոլադը: