Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարությունում սահմանվել է հերթապահություն

Դեկտեմբեր 29,2016 16:33

Նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարությամբ 2016-2017 թվականների
ամանորյա տոների կապակցությամբ ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարությունում սահմանվել է հերթապահություն:

Տոնական օրերին կշարունակեն գործել նաև նախարարության «թեժ գծի»
հեռախոսահամարները:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայությունը և համապատասխան ստորաբաժանումները կշարունակեն
աշխատել  հատուկ ռեժիմով: Ինչպես մինչ այժմ, այդ ընթացքում ևս
նախարարության պաշտոնական կայքում օրվա ընթացքում պարբերաբար լրատվություն
կտրամադրվի Հայաստանի Հանրապետության միջպետական ու հանրապետական
նշանակության ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ:
Եղանակային պայմանների կտրուկ փոփոխության դեպքում  հաղորդվող
տեղեկատվության պարբերականությունը, ըստ անհրաժեշտության, կփոփոխվի:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մեկ
անգամ ևս տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին և
անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, ճանապարհների
անցանելիության մասին ամբողջական և օպերատիվ  տեղեկատվություն կարող են
ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու
հեռախոսահամարով:

Ինչպես տոնական օրերին, այնպես էլ ճանապարհների ձմեռային սպասարկման
շրջանում հեռախոսահամարը գործելու է շուրջօրյա:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031