Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարն այցելել է ՀՀ Կոտայքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս

Դեկտեմբեր 30,2016 15:00

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը դեկտեմբերի 30-ին, այցելել է ՀՀ Կոտայքի մարզում տեղակայված ՊՆ ԶՈՒ N զորամաս՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ զինծառայողներին շնորհավորելու և տոնական նվերներ հանձնելու համար: Ողջունելով և շնորհավորելով զորամասի զինվորներին և սպայական կազմին Ամանորի տոների առթիվ` բնապահպանության նախարարը շեշտել է. «2017թվականին պետք է ավելի հզորանանք, քանի որ ապրիլյան իրադարձությունները փաստեցին, թե որքան կարևոր է մեր միասնականությունը և  յուրաքանչյուր միջոցի նպատակային օգտագործումը պետության անվտանգության մակարդակի բարձրացման համար»:

dsc_0800

Նախարարը պատրաստակամություն է  հայտնել ՀՀ բնապահպանության նախարարության լիազորությունների շրջանակում աջակցել յուրաքանչյուր նախաձեռնությանը, որը կնպաստի Հայոց բանակի հզորացմանը:

Արծվիկ Մինասյանը ՀՀ ԶՈՒ զինվորների և սպայական կազմի ընտանիքներին մաղթել է  խաղաղություն, ջերմություն:

Բնապահպանության նախարարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների կեցության պայմաններին, առօրյային և նրանց հանձնել համակարգիչ` զորամասի տեխնիկական հագեցվածությունը համալրելու նպատակով:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031