Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկի դատարանն անփոփոխ է թողել Ալեքսանդր Լապշինի խափանման միջոցը

Հունվար 09,2017 16:15

Մինսկի քաղաքային դատարանը չի փոխել Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի խափանման միջոցը, որը համացանցում հայտի է puerrtto նիքնեյմով, գրում է իսրայելական izrus.co.il պորտալը: Լապշինը շարունակում է մնալ մեկուսարանում, ընդ որում՝ նրան պահում են խոնավ և ցուրտ խցում: Այդ մասին է վկայում հունվարի 7-ին նրա LiveJournal-ում կատարված գրառումը:

Հրապարակումը, ըստ ամենայնի, արել է բլոգերի ընկերուհին՝ ոմն Եկատերինա:

«Պատասխանատու ընկերների այցը, հետո էլ «սառնարանում» նստելը բացահայտ ակնարկ է, որ՝ «մտածի՛ր», արևոտ Բաքվում քեզ համար շատ ավելի տաք կլինի,- կարծում է Եկատերինան:- Ինչի համար են այդ տեղափոխությունները մի խցից մյուսը, «անպատեհ ժամերի մասնավոր այցերը»: Դուք փորձում ենք մարդուն հասցնել այնպիսի մի վիճակի, որում նա արդեն համաձայն կլինի ամեն ինչի՞: Որպես կանոն՝ թոքախտով տառապող մարդիկ (իսկ դա բավականին հաճախ հանդիպող հիվանդություն է խոնավ և ցուրտ հաստատություններում պահվող բանտարկյալների շրջանում) դիմադրության համար ո՛չ բարոյական, ո՛չ ֆիզիկական ուժ չեն ունենում»:

Հրապարակման հեղինակը նաև  հայտնել է, որ ո՛չ Իսրայելի, ո՛չ Ռուսաստանի հյուպատոսությունների մինչ այժմ Լապշինից օգնության խնդրանքով դիմումները չեն ստացել, չնայած որ դրանք ուղարկելուց հետո անցել է երկու շաբաթ:

«Իրավապահները չեն ցանկանում, որպեսզի Ալեքսանդրն իրականացնի պաշտպանվելու իր իրավունքը: Ցանկանում են միայն ստիպել նրան անել այն, ինչ իրենց է ձեռնտու. ինչպես բռնցքամարտում է. հարվածում են գոտկատեղից ներքև, և ամեն անգամ՝ ավելի ուժեղ»,- գրել է Եկատերինան:

Հիշեցնենք, Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031