Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ում այսուհետեւ գործելու է թեժ գիծ

Հունվար 10,2017 18:50

«ՄԻՊ գրասենյակի հետ աշխատանքը տալիս է արդյունք եւ  ուղղորդում այն ոլորտներ, որտեղ միասին կարող ենք ավելին անել: Պատահական չէ, որ իմ նշանակումից անմիջապես հետո ձեռնամուխ եղա ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնին առանձին միավորի կարգավիճակ շնորհելուն»,-Պաշտպանության նախարարությունում այսօր Զինված ուժերում Մարդու իրավունքների օրվան նվիրված միամսյակի արդյունքների ամփոփիչ միջոցառման ժամանակ ասաց նախարար Վիգեն Սարգսյանը:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր հերթին ընդգծեց, որ  զինծառայողների իրավունքների պաշտպանությունը Պաշտպանի առանցքային ուղղություններից եւ այդ ոլորտը պահանջում է սրտացավ աշխատանք. «ՄԻՊ աշխատակազմում ստեղծվել է զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ, որի աշխատանքը հիմնականում զինծառայողների իրավունքների խախտումների դեպքերի կապակցությամբ համապատասխան գործառույթներ իրականացնելն է:  Երեկ քննարկել ենք մի շարք առաջարկներ, որոնք կներկայացնենք ՊՆ-ին: Կարեւորում ենք հատուկ կրթությամբ հոգեբանների ինստիտուտի զարգացումը ՊՆ համակարգում: Նրանք հատուկ աշխատանք կիրականացնեն զինվորների  հետ»:

Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաեւ ԶՈՒ-ում կանանց ներգրավվածությանը՝ կարեւորելով այն հանգամանքը, որ կայանք ցանկության դեպքում կարող են իրենց մասնագիտությունը ծառայեցնել բանակին: Նախարարը նշեց, որ օրերս զրուցել է ՊՆ գործընկեր հիմնադրամներից մեկի ներկայացուցչի հետ՝ քննարկելով սահմանամերձ համայնքներում զորավարժանքների անցկացումը. «Որտեղ որ անցկացվել են վարժանքներ, տեղի կանայք պահանջել են իրենց էլ ներգրավվել: Մենք պարտավոր ենք արձագանքել այդ հետաքրքրությանը»:

Քննարկման ավարտին նախարարը հայտնեց, որ ՊՆ-ում այսուհետեւ գործելու է թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով, որը գործելու է 09:00:18:00-ն: Թեժ գծին կարող են դիմել բոլոր այն քաղաքացիները, որոնք ինչ-ինչ հարցեր ունեն նախարարությանը՝ գնումներից մինչեւ զինծառայողների իրավունքների խախտումներ: Ի դեպ, Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ, ոչ աշխատանքային ժամերին նշյալ հեռախոսահամարին կարելի է ձայնային հաղորդագրություն թողնել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031