Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ նման հայտարարություն չեղավ, երբ ադրբեջանական կողմը հայերի գլուխներ էր կտրում». Լարիսա Ալավերդյան

Հունվար 12,2017 16:50

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանի կարծիքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտինը (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդն (ԱՄՆ) իրենց հայտարարությամբ`  կապված դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ, անուղղակի մասնակցում եւ ուղղակի քողարկում են ադրբեջանական դիվերսիան:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Ալավերդյանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, մտահոգություն հայտնեց. «Այդպիսի հայտարարությունները միայն ոգևորում են Ադրբեջանին դեպի նման վայրագ գործողություններ կատարելու համար: Դա անուղղակի մասնակցություն է, քողարկում ադրբեջանական դիվերսիայի»: Ըստ տիկին Ալավերդյանի` դա ոչ միայն Մինսկի խմբի համանախագահների խնդիրն է, այլ, նախ և առաջ, հայկական կողմը պետք է ավելի խորքային դիվանագիտական աշխատանք տանի, այլ ոչ թե օգտագործի դիվանագիտական այն տեխնիկաները, որոնք այժմ կիրառվում են»: Տիկին Ալավերդյանը հարց է բարձրացնում` իսկ ո՞ւր է սփյուռքն այս հարցում. «Չէ՞ որ որևէ հայտարարություն անելուց ուսումնասիրվում է ընդհանուր հասարակական տրամադրությունների դաշտը»: Ըստ տիկին Ալավերդյանի` քաղաքացիական հասարակության դաշտը բավականին պասիվ է: Նա մտահոգություն հայտնեց. «Դեկտեմբերի 29-ի հետ կապված քանի՞ նամակ է գնացել միջազգային ինստիտուտներ հայ հանրությունից։ Ոչ մի: Ցավոք, մենք կարծես թե սովորել ենք նրան, որ մեր հարևանն այդպիսին է, ու այդպես էլ պետք է լինի»:

Ըստ տիկին Ալավերդյանի` համանախագահների հայտարարությունից պարզ դարձավ, որ նրանք կարող են ինտերակտիվ ձևով հայտարարություն անել, որը մինչ այս չենք տեսել և, բոլոր դեպքերում, համանախագահներն ունեն այդ ունակությունը և իմպերատիվ ձևով բավականին կոշտ հայտարարությամբ կարող են հանդես գալ:

Տիկին Ալավերդյանը ցավով հիշեցնում է, որ որևէ նման հայտարարություն չեղավ այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը հայերի գլուխներ էր կտրում եւ հրապարակում. «Գոնե այստեղ հավասարության նշանը դնեին: Պարզվում է, որ հումանիզմն ընկալվում է և ակնկալվում մեկ կողմից: Արդյոք նման անհամաչափ վերաբերմունքը նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանից հումանիզմի որեւէ դրսեւորում չեն սպասում։ Որքանո՞վ է նման անհամաչափ մոտեցումը նորմալ»։

Տիկին Ալավերդյանի կարծիքով` կատարվածն ազդակ է, որ ակտիվացվի դիվանագիտական աշխատանքը, վաղուց անցել է դիվանագիտական դաշտում ռեվերանսներ անելու ժամանակը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031