Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարարությունը ևս մեկ անգամ պարզաբանում է

Հունվար 12,2017 23:55

Մամուլում տեղ են գտել մի շարք հրապարակումներ, որտեղ ՀՀ ֆինանսների նախարարի կողմից տարեվերջյան ասուլիսում հնչեցրած թվային ցուցանիշները և դրա վերաբերյալ մեկնաբանությունները կասկածի տակ են դրվել կամ այլ կերպ են ներկայացվել: Ֆինանսների նախարարությունը այս առումով ևս մեկ անգամ պարզաբանում է.

Ֆինանսների նախարարի կողմից հնչեցրած տնտեսական ակտիվության և տնտեսական զարգացումների ցուցանիշների համար հիմք են հանդիսացել ՀՀ ԱՎԾ պաշտոնական հրապարակումները. այսպես՝  նշվել է, որ գյուղատնտեսության թողարկման ծավալները 2016 թվականի օգոստոսին գրանցել են 9.8 %  աճ (օգոստոսը՝ նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ), այնուհետև դիտվել են  կտրուկ անկումներ. սեպտեմբերը՝ սեպտեմբերի նկատմամբ շուրջ 20 % անկում, հոկտեմբերը՝ հոկտեմբերի նկատմամբ շուրջ 30 % անկում (տես՝  https://armstat.am/file/doc/99501058.pdf):

Ընդ որում` նշված միտումների պարագայում նկատվել են նաև գյուղմթերք արտադրողների իրացման գների անկումներ:

Այսպիսի զարգացումը, եթե պայմանավորված լիներ բացառապես տնտեսական գործոններով,  ապա, հաշվի առնելով գյուղատնտեսության ճյուղի մրցակցային վիճակը[1] և դա հավաստող նախորդ տարիների օրինաչափությունները, պետք է, որ ականատեսը լինեինք ճյուղի թողարկման գների հակառակ միտմանը՝ աճին:

Սակայն, գյուղատնտեսության ճյուղում հունվար-նոյեմբեր ամիսներին -6,2 % անկման պարագայում դիտվել է նաև ճյուղի իրացման գների ինդեքսի  -2 % անկում (տես` https://armstat.am/file/article/sv_11_16a_130.pdf), որի համար էլ  տնտեսագիտական՝ այդ թվում նաև սեզոնի տեղաշարժով պայմանավորված  հիմնավորվածություն հնարավոր չէ ներկայացնել:

Ստորև ներկայացնում ենք գյուղատնտեսության թողարկման իրական աճի իրացման գների ցուցանիշները 2012-2015թթ համար և 2016 թվականի ամիսների համար (հիմքը՝ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալները):

 

Ֆինանսների նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031