Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի՝ հայ ժողովուրդը սիրում է մեր բանակը

Հունվար 21,2017 12:53

«Անդադար աշխատանքով է հնարավոր հասնել հաջողության». սա ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի բանաձևն է՝ ուղղված երիտասարդներին:

Հունվարի 21-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի ընթացքում Աշոցքում ծնված Արծրուն Հովհաննիսյանը պատմեց, թե դեռ մանկուց վստահ էր, որ զինվորական է դառնալու:

Նշենք, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից մշակված «Խոսք ու զրույց» ձևաչափի շրջանակներում ներկայացումներով հանդես են գալիս տարբեր ոլորտներում նշանակալի հաջողությունների հասած գործիչներ:

Պարոն Հովհաննիսյանի՝ երիտասարդների ուղղված հորդորները զուգակցվեցին ՀՀ զինված ուժերի սպաների, հերոս զինվորների կյանքի, սխրանքի, փորձի մասին պատմություններով:

Նա հիշեց նաև Մենդելևին, ով ասում էր, թե ինքը հանճար չէ, իր հաջողությունները բխում են քսան տարվա փորձարարությունից, անդադար աշխատանքից:

Արծրուն Հովհաննիսյանը շեշտադրեց, թե խոսելու է միջին օղակի սպաների մասին, որոնք ևս աշխատանքի փիլիսոփայությամբ օրուգիշեր սահմանին կանգնած են ու նվիրված են իրենց զորքին ու ծառայությանը և ապահովում են բոլորիս հանգիստն ու խաղաղությունը. «Աշխարհում քիչ տեղեր կան, որ զինվորականները, սպաները այդքան ծանր բեռ ունենան իրենց ուսերին և նրանցից այդքան բան կախված լինի»:

Արծրուն Հովհաննիսյանը որպես ՀՀ ԶՈՒ հաջողություն նշեց այն, որ եթե ժամանակին անգամ ուսադիրներն էին ռուսերեն տառերով, ապա հիմա մեր սպաները շատ լավ հայերենով ոչ միայն խոսում են, այլև վարում են դաս, բավականին պահանջկոտ և նուրբ լսարաններիր հետ:

Ապրիլյան պատերազմին ևս անդրադարձ եղավ: Պարոն Հովհաննիսյանը հպարտությամբ նշեց, որ զոհված տղաների շարքային կազմի հետ համամասնական առումով մեծ տոկոս կազմեցին սպաները, որոնք առաջնագծում էին, թեև պարտավոր չէին լինել այնտեղ:
Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի՝ հայ ժողովուրդը սիրում է մեր բանակը, հատկապես վերջին տարիներին այս առումով ապացուցելու բան չունի:

Անցնելով իր փորձին՝ պարոն Հովհաննիսյանն ասաց. «Երբ դու չորրորդ կուրսի կուրսանտ գնում ես ստաժավորման մի զորամաս, որտեղ վաթսուն սպայից ու ենթասպայից չորսը Մարտական խաչի ասպետ են, անկախ քեզնից ձգվում ես, ու քեզ ոչ մի կանոնադրություն պետք չէ, ոչ մի հորդոր, օրենք, միայն այդ հանգամանքը արդեն շունչ է փոխանցում»:

Ամփոփելով Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Վստահ եմ, որ անդադար աշխատանքի, սեփական ինքնակատարելագործմամբ կարող ես հասնել հաջողության և հավատաս՝ ինչ ես անում ու սիրես քո գործը»:

Նշենք, որ ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքին մասնակցում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մոտ 300 անդամներ։ Հավաքի նպատակն է երիտասարդներին ներկայացնել Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարին հնչած հիմնական ուղերձները՝ դրանք քննարկելով ՀՀԿ երիտասարդ և ավագ սերունդների ներկայացուցիչների միջև։ Հավաքն ունի ինտերակտիվ ձևաչափ, անցկացվում է մի քանի փուլով։

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031