Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկման առանցքում եղել է ընտրախախտումները կանխելու նպատակով համագործակցությունը

Հունվար 26,2017 18:00

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է  Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Արթուր Դավթյանը  բարձր է գնահատել ՀՀ-ում ընտրական գործընթացների արդյունավետ իրականացման ուղղությամբ Եվրոպայի գրասենյակի իրականացրած աշխատանքները:

Քննարկման առանցքում եղել է  ՀՀ -ում կայանալիք ընտրությունների  ընթացքում  հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի  հրամանով ստեղծված աշխատանքային խմբին, ՀՀ-ում գործող եվրոպական կառույցների, շահագրգիռ այլ մարմինների  համագործակցությամբ  իրազեկման և կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը  վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվել է ազատ, արդար, թափանցիկ ընտրական գործընթացների  ապահովումը:

Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցությամբ նպաստել  այդ աշխատանքների արդյունավետ իրականացմանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031