Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է պաշտպանենք խոցելիներին և կեղեքիչներին կանգնեցնենք արդարադատության առջև». Անտոնիո Գուտերեշ (Տեսանյութ)

Հունվար 27,2017 15:08

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը
Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ
Հունվարի 27, 2017 թ.

Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հոլոքոստի՝ մարդկային պատմության ընթացքում նմանը չունեցող ողբերգության զոհերին։
Աշխարհը պարտականություն ունի՝ հիշելու, որ Հոլոքոստը հրեա ժողովրդին և բազմաթիվ այլոց վերացնելու համակարգային փորձ էր։
Վտանգավոր սխալ կլիներ Հոլոքոստը համարել սոսկ մի խումբ հանցագործ նացիստների խելացնորության հետևանք։ Հակառակը, Հոլոքոստը գագաթնակետն էր հրեաների դեմ ուղղված ատելության, խտրականության և նրանց քավության նոխազ դարձնելու դարաշրջանի։ Երևույթ, որն այժմ կոչում ենք հակասեմիտականություն։

Ցավոք, հակառակ մեր վճռականության, հակասեմիտականությունը շարունակում է բարգավաճել։ Մենք ականատեսն են նաև ծայրահեղականության, այլատյացության, ռասիզմի և մահմեդականների դեմ ատելության մտահոգիչ աճի։ Իռացիոնալությունն ու անհանդուրժողականությունը վերադարձել են։ Սա ամբողջովին հակասում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված համընդհանուր արժեքներին։ Մենք երբեք իրավունք չունենք լռելու կամ անտարբեր լինելու, երբ տառապում են մարդկային էակները։

Մենք միշտ պետք է պաշտպանենք խոցելիներին և կեղեքիչներին կանգնեցնենք արդարադատության առջև։ Եվ, ինչպես ընդգծում է այս տարվա թեման, ավելի լավ ապագան կախված է կրթությունից։ 20-րդ դարի սարսափներից հետո, 21-րդ դարում տեղ չպիտի ունենա անհանդուրժողականությունը։ Երաշխավորում եմ ձեզ, որ որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ լինելու եմ հակասեմիտականության և ատելության բոլոր այլ ձևերի դեմ պայքարի առաջնագծում։

Եկեք կառուցենք բոլորի համար արժանապատվություն և հավասարություն երաշխավորող ապագա՝ հենց այդպիսով հարգելով հիշատակը Հոլոքոստի զոհերի, որոնք երբեք թույլ չեն տա մոռանալ իրենց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031