Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցվել է միկրոավտոբուսային հ. 53 երթուղու աշխատանքը

Փետրվար 02,2017 18:25

Հարգելի համաքաղաքացիներ.

2017թ. փետրվարի 2-ից դադարեցվել է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 53 երթուղու աշխատանքը՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։

Նշված երթուղին փոխարինվել է ավտոբուսային հ. 4 երթուղով (Ջրվեժ – Վերին Չարբախ)՝ հետևյալ ուղեգծով.

Ջրվեժ (սկ.) – Քոչինյան – Բագրևանդի – Մոլդովական – Գայի 1-ին – Ստեփանյան փողոցներ – Գայի պողոտա – Մուրադյան – Դ. Բեկի – Ռոստովյան – Գ. Նժդեհի փողոցներ – Արշակունյաց – Բագրատունյաց պողոտաներ – Գ. Նժդեհի հր. – Բագրատունյաց պող. – Չեխովի – Արտաշիսյան – Հ. Հովհաննիսյան փողոցներ – Վերին Չարբախ (վկ.):

Հետադարձը` նույն երթուղով՝ մինչև Գ. Նժդեհի հր. – Գ. Նժդեհի – Ռոստովյան փողոցներ,  շարունակությունը՝ նույն ուղեգծով:

Միաժամանակ հայտնում ենք, որ ավտոբուսային հ. 4 երթուղին սպասարկող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում կատարվում է վարորդների հավաքագրում՝ նշված երթուղում շահագործվող «Բոգդան» մակնիշի ավտոբուսներում աշխատելու համար (հեռ.՝ 011674420, 011674460)։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728