Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի թիմակիցները լքում են ՀՀԿ-ն. lurer.com

Փետրվար 02,2017 18:42

ՀՀԿ-ն լքելու մասին համապատասխան դիմումներ են ներկայացրել 3 համայնքի ղեկավարներ՝ Արարատի մարզի Մխչյան համայնքի ղեկավար Խաչիկ Պողոսյանը, Նշավանի ղեկավար Պապ Հակոբյանը և Բյուրավանի ղեկավար Գեղամ Հովակիմյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Բյուրավան համայնքի ղեկավար Գեղամ Հովակիմյանն այսպես մեկնաբանեց կուսակցությունը լքելու իր որոշումը. «Ես այդպես եմ նպատակահարմար գտել»:

Դիտարկմանը՝ որոշումը հնարավո՞ր է՝ պայմանավորված է Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ն լքելու գործոնով, պատասխանեց. «Ես իմ աշխատանքն ունեմ, իմ գործերով եմ զբաղվում, իրենց հետ կապ չունեմ: Այնպիսի քաղաքական հարցեր եք տալիս, ես ի՞նչ իմանամ…ես ով, իրանք ով»:

Զրուցեցինք նաև Նշավան համայնքի ղեկավար Պապ Հակոբյանի հետ, որը հաստատեց տեղեկությունը, թե դուրս է եկել ՀՀԿ-ից:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «ԼՈւՐԵՐ.com»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728