Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Նախարար Հ. Ռոստոմյանը «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչումն է շնորհել ՀՀ վաստակավոր մարզիչ Ժորա Զաքարյանին

Փետրվար 03,2017 15:22 Share

Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրում ունենալու և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Ժորա Զաքարյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով արժանացել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչմանը:

Այդ կապակցությամբ նախարար Ռոստոմյանն այսօր հյուրընկալել է վաստակաշատ մարզչին և նրան հանձնել համանուն կրծքանշան ու շնորհագիր:

Նախարարը շնորհավորել է Ժ. Զաքարյանին 70-ամյակի կապակցությամբ և նշել. «Բոլորիս է հայտնի հայկական սպորտում ունեցած Ձեր ավանդը: Դուք մարզել եք ըմբիշների մի քանի սերնդի, որոնք մեր երկիրը պատվով ներկայացրել են  միջազգային մրցահարթակներում: Անհրաժեշտ է, որ մենք ժամանակ և պայմաններ գտնենք հատկապես մարզաշխարհի ավագ սերնդի ներկայացուցիչների աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու համար»:

 

Մամլո հաղորդագրություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել