Լրահոս
Օրվա լրահոսը

Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվեց և ձերբակալվեց

Փետրվար 06,2017 19:35

Փետրվարի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ կալանավոր Սուրեն Գրիգորյանը ժամը 7:45-ի սահմաններում փախել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի կոտրվածքների բաժանմունքի հիվանդասենյակից:

Հաղորդումից մի քանի ժամ անց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Մաշտոցի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Մալաթիայի բաժինների և պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝  Երևանի Թբիլիսյան խճուղում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց փախուստի դիմած Սուրեն Գրիգորյանը:

Նա կալանավայրում էր նախորդ տարվա ապրիլի 10-ից: 38-ամյա Սուրեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել գողության և գողության փորձի հատկանիշներով:

Ոստիկանները նրան հայտնաբերել են «Օպել» ավտոմեքենայի մեջ: Տաքսու վարորդ, Քանաքեռ-Զեյթունի բնակիչ, 50-ամյա Անդրանիկ Դոդորյանի խուզարկությամբ հայտնաբերվեց 20 և 25 սմ երկարությամբ, գաղտնի փականով ծալովի դանակներ, որոնք ուղարկվել են փորձաքննության:

Անդրանիկ Դոդորյանը բաց է թողնվել, իսկ փախուստի դիմած Սուրեն Գրիգորյանը ձերբակալվել է:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728