Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի 11-ին և 12-ին անձնագրային և վիզաների վարչությունը, տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են

Փետրվար 06,2017 19:40

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված՝ ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 2017 թ. փետրվարի 16-ը, ուստի նշված ժամանակահատվածում վերջին  չորս  տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և  վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապեսբնակվելու մասին տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ ապահովելու համար՝ Անձնագրային և վիզաների վարչությունը, ինչպես և տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են նաև շաբաթ և կիրակի օրերին՝ փետրվարի 11-ին և 12-ին, ժամը 9-ից 18-ը:

Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728