Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանն ու Լիբանանի վարչապետը քննարկել են ՀՀ-ում լիբանանյան ընկերությունների դրական փորձառության անհրաժեշտությունը

Փետրվար 06,2017 20:35

Փետրվարի 6-ին դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:

Վարչապետին շնորհավորելով նշանակման և նոր կառավարության ձևավորման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Հայաստանի և Լիբանանի միջև գոյություն ունեցող պատմական կապերին և երկու ժողովուրդների վաղեմի բարեկամությանը, քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին:

Դեսպանը կարևորեց այդ կապերի փոխլրացման և ամրապնդման նպատակով տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացումը, զբոսաշրջության խթանումը: Ընգծվեց բարձրաստիճան փոխայցելություններին պարբերականություն հաղորդելու կարևորությունը:

Դեսպանը ներկայացրեց Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները, ՀՀ կառավարության ձեռնարկած բարեփոխումները՝ ուղղված գործարարության համար առավել դյուրին պայմանների ստեղծմանը, ընթացակարգերի պարզեցմանն ու հստակեցմանը:

Անդրադարձ կատարվեց Հայաստանում արդյունավետ գործունեություն իրականացնող լիբանանյան ընկերությունների դրական փորձառությանը և դրա հանրայնացման անհրաժեշտությանը:

Նշվեց վերջին տարիներին զբոսաշրջության ծավալների ընդլայնումը, այդ ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարային լինելու հանգամանքը:

Վարչապետ Հարիրին ևս կարևորեց երկու երկրների միջև տնտեսական կապերի խթանման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով իր կառավարության գործունեության շրջանակներում նախապատվություն տալ բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, խոստանալով ջանքեր ներդնել այդ ուղղությամբ:

Կողմերը քննարկեցին 2017թ. hայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը գումարելու հնարավորությունները:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728