Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

‹‹Արդար քվեաթերթիկը փամփուշտից զորեղ պետք է լինի››. Էդուարդ Շարմազանով

Փետրվար 07,2017 18:45

Հարգելի խորհրդարան,

Մեկնարկել է այս գումարման խորհրդարանի վերջին գարնանային նստաշրջանը և քաղաքական ուժերի համար ներքաղաքական օրակարգի ամենագլխավոր հարցն աստիճանաբար դառնում է խորհրդարանական ընտրապայքարի թեման: Ավելին, նախընտրական կրքերն օրեցօր, կարծես թե, ակտիվանում են, իսկ որոշ ուժերի համար  հաջորդ խորհրդարանում  մանդատի  լինել-չլինելը  դարձել է ամենաարդիական հարցը:

Կարծում եմ՝ քաղաքական ներկապնակը բավականին բազմագույն է՝ իշխանություն, ընդդիմություն, որը բազմաշերտ է, կառուցողականից մինչև նախկին պաշտոնյաների ակումբ և օվկիանոսից այն կողմ ելքեր փնտրող ընդդիմություն:

Հարգելի խորհրդարան,

Եթե որոշ քաղաքական ուժերի և գործիչների համար շեքսպիրյան մոտիվներն ամենաառաջնայինն են, ապա մեր՝ Հանրապետական կուսակցության համար  գերխնդիրն այլ է: Մենք արել ու անելու ենք հնարավորը, որպեսզի խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ և ժողովրդավարական: Մենք պայքարելու ենք հանուն.

  • հանուն ուժեղ Հայաստանի, որտեղ չկան ներքին թշնամիներ, այլ կա միայն գաղափարական մրցապայքար,
  • հանուն ազգային և հոգևոր Հայաստանի, որտեղ առաջնայինն ազգային և քրիստոնեական արժեքներն են,
  • հանուն համերաշխ Հայաստանի, որտեղ չկա մերոնք և ձերոնք,
  • հանուն անվտանգ Հայաստանի, որտեղ մեր հայրենիքի և  քաղաքացու անվտանգությունն ու տնտեսական առաջընթացն առաջնայինն է,
  • հանուն արդար Հայաստանի, որտեղ չեն լինի երկակի չափանիշներ և օրենքից իրենց վեր դասող չինովնիկներ,
  • եւ վերջապես հանուն ժողովրդավարական Հայաստանի, որտեղ ամեն ինչ կորոշի ինքը՝ քաղաքացին, կամ ինչպես կասեր Լինքոլնը, որտեղ արդար քվեաթերթիկը փամփուշտից ավելի զորեղ կլինի:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728