Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող իրենց ընդդիմադիր հորջորջողները պատասխան տան». Լեւոն Զուրաբյան

Փետրվար 10,2017 13:27

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց. «Սահմանադրական դատարան մեր դիմումի ստորագրությունները չեն ավելանում, 19 ստորագրություն է հավաքված: Այն ստորագրել են ՀԱԿ խմբակցությունը ամբողջությամբ, «Համախմբման» 5 պատգամավորը, «Համախմբումից» դուրս ընդամենը 3 ԲՀԿ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցությունից 3 պատգամավոր՝ Քոքոբելյանը, Փոստանջյանը եւ Թեւան Պողոսյանը, եւ անկախ պատգամավորներից Էդմոն Մարուքյանը»:

Նա ասաց, որ ակնհայտ է ազդեցիկ ուժերի թափանցումն այս գործընթացի մեջ. «Ամեն ինչ արվեց, որ պատշաճ թվաքանակով ստորագրություններ չհավաքվեն: Բնականաբար, այս ամեն ինչի հետեւում կանգնած է իշխանությունը»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ սա սկզբունքի հարց է, եւայն ուժերը, այն քաղաքական գործիչները, որոնք հորջորջելով իրենց ընդդիմադիր, այնուամենայնիվ, չեն  ստորագրել այս դիմումը, թող իրենք պատասխանեն հանրության հարցադրումներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728