Լրահոս
Օրվա լրահոսը

Գործնական պարապմունք` Քրեակատարողական ծառայությունում

Փետրվար 10,2017 13:33

Այսօր Քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ գործնական պարապմունք, որին մասնակցում էին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և հիմնարկների օպերատիվ բաժինների և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները:

Փորձի փոխանակման շրջանակներում ԹԱՇԴՊ վարչության մասնագետները ներկայացրին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առանձնահատկությունները, այդ թվում նաև ֆոտոլուսանկարների կադրային ցուցադրության միջոցով:

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նարկոլոգիական բաժանմունքի պետ Ս. Նազինյանն իր հերթին անդրադարձավ հոգեներգործուն նյութերի դասակարգման, կախվածության համախտանիշի, հիվանդների հարկադիր բուժման, ինչպես նաև դրա էֆեկտիվության խնդիրներին:

Կողմերի միջև ձեռք բերվեց համագործակցությունը ընդլայնելու և շարունակական դարձնելու պայմանավորվածություն:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728