Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ի 10 համայնքներում ընթանում են ՏԻՄ ընտրություններ

Փետրվար 12,2017 14:11

Այսօր ՀՀ-ի 7` Կոտայքի, Շիրակի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնու, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքի ղեկավար ընտրող 7 համայնքից 2-ում` Վարդանաշեն եւ Վարդավանքում քվեարկվելու է 1 թեկնածու, 4-ում` Նուռնուս, Ախուրիկ, Նոյակերտ, Վերին Բազմաբերդ` 2 թեկնածու եւ Արեւիկ համայնքում`  3 թեկնածու:

Գեղարքունիքի մարզի 3` Դարանակ, Արծվանիստ եւ Սեմյոնովկա համայնքներում ընթանում են ավագանու անդամի ընտրություններ:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 17 քաղաքացուց 4-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի 23 գրանցված թեկնածուից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 2-ը:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի 13 թեկնածուից 2-ը եւ ավագանու անդամի 21 թեկնածուից 2-ն իգական սեռի ներկայացուցիչներ են:

Technical equipment of the electronic registration of voters provided to the precinct electoral commissions ahead of the elections was tested in Vardanashen communities of Armavir Province

Նշենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա եւ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում, փորձարկվելու են 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվելիք ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728