Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Վարդանյանն  այցելեց  Տավուշի սահմանագոտի

Փետրվար 13,2017 15:02

Փետրվարի 11-ին  «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանն այցելել  էր Տավուշի մարզ: Նրա հետ Տավուշ էին այցելել  «Մասիս Տոբակո» ընկերության տնօրեն Հովհաննես Թադեւոսյանը, «Գրանդ Տոբակո». ընկերության ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը:   Կողբում խմելու ջրի խնդիրը լուծելու համար գործարկվել է  խորքային հոր: Այդ նպատակով «Գրանդ հոլդինգը» նվիրաբերել է 10 միլիոն դրամ:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը  նշեց, որ 10 տարվա ընթացքում «Գրանդ հոլդինգը» Տավուշի մարզին  14 միլիոն դոլարի  աջակցություն է  ցուցաբերել;

Միքայել Վարդանյանը , մարզպետ Հովիկ Աբովյանը եղան  սահմանամերձ Ոսկեվանում, մշակույթի տանը  ոսկեվանցիների հետ հանդիպում կայացաավ: Միքայել Վարդանյանը, մարզպետ Հ. Աբովյանն այցելեցին  ԱԻՆ  փրկարար ծառայության քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնների հատուկ օբյեկտների պահպանության Ոսկեվանի ջոկատի  կենտրոն:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728