Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի ավագ դպրոցում այդպես էլ չկարողացան տնօրեն ընտրել

Փետրվար 13,2017 16:13

Նախկինում հայտնել ենք, որ փետրվարի 3-ին Իջեւանի ավագ դպրոցի տնօրեն չեն կարողացել ընտրել, որովհետեւ մրցութային հանձնաժողովի նախագահ, ավագ դպրոցի  պատմության ուսուցիչ  Հասմիկ Ասիրյանը եւ հանձնաժողովի անդամներ, Իջեւանի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Մարիաննա Մարդանյանը եւ Իջեւանի քաղաքապետարանի աշխատակից  Էմմա Պետրոսյանը մրցույթին չեն ներկայացել, քվորում չի եղել: Գրել  էինք՝ սպասվում է, որ  հաջորդ  մրցույթն էլ նույն պատճառով չի կայանալու: Փետրվարի 10-ին նույն պատճառով   մրցույթը չի կայացել; Իջեւանի ավագ դպրոցից տեղեկացանք,որ  մրցութային հանձնաժողովի նախագահն  ու վերոհիշյալ 2 անդամները  կրկին մրցույթին չեն ներկայացել;  Իջեւանի ավագ դպրոցի տնօրենի թեկնածուները  երկուսն էին՝  ավագ դպրոցի նախկին տնօրեն Արմեն Խոջայանը եւ ավագ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Էդիլյանը:

Սպասվում է , որ կրթության եւ գիտության  նախարար Լեւոն Մկրտչյանը Գայանե էդիլյանին  ավագ դպրոցի տնօրեն կնշանակի: Ավագ դպրոցները գտնվում են ոչ թե մարզպետարանի, այլ՝ կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728