Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Փետրվար 17,2017 10:39 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Գորիսի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս – Նոյեմբերյան  ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում   տեղ – տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: