Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական կցորդներին տեղեկատվություն է ներկայացվել առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ

Փետրվար 25,2017 19:40

Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին:

Հանդիպման ժամանակ ռազմական կցորդներին տեղեկատվություն է ներկայացվել փետրվարի 24-ի լույս  25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձերի, դրանց կասեցման ու հակառակորդի կրած կարուստների, ինչպես նաև առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Ըստ Լ.Այվազյանի՝ ստեղծված պայմաններում հայկական կողմը հուսով է, որ Ադրբեջանը զերծ կմնա իրավիճակի հետագա լարումից: Նշվել է նաև, որ կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հակառակորդի հնարավոր նոր արկածախնդրությունները զսպելու համար:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728