Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանը՝ ՀՀԿ-ականներին. «Այս ընտրությունները Հայաստանի խաղաղ ապագայի և ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանի շարունակական զարգացման համար առանցքային են»

Մարտ 02,2017 18:13

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան պարոն Ռիչարդ Միլսին:

ՀՀԿ կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներ Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը և Ռուբեն Թադևոսյանը:

Ողջունելով հյուրերին ՀՀԿ կենտրոնակայանում, Ս. Նիկոյանը շեշտեց . «Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ամերիկյան ժողովրդին և կառավարությանը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հետևողական զարգացման և կայացման գործում դրսևորված աջակցության համար: Հատկապես՝ նոր Ընտրական Օրենսգրքին համապատասխան գալիք խորհրդարանական ընտրությունների առավել պատշաճ և լիարժեք կազմակերպման համար»:

Ինչպես նշեց Ա.Աշոտյանը. «Հանրապետականը խիստ կարևորում է ընտրությունների օրինական ընթացքը՝ բոլոր քաղաքացիների համար ազատ կամաարտահայտման նպաստավոր պայմանների ստեղծումը, ընտրությունների մրցակցային բնույթը և արդարությունը: Որպես իշխանական ուժ, մենք արժևորում ենք ոչ միայն արդյունքը, այլև ընտրական գործընթացների որակը: Ժողովրդավարությունը մեր երկրի ռազմավարական խորությունն է և պետականության ներուժը ապահովող կարևորագույն գործոններից մեկը: Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք անկողմնակալ և հավասար վերաբերմունք գործընթացի մասնակից բոլոր ուժերի նկատմամբ»:

«Ուրախությամբ սկսում եմ հանդիպումների շարքը քաղաքական կուսակցությունների ու դաշինքների հետ, որոնք առաջադրված են առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Այս ընտրությունները Հայաստանի խաղաղ ապագայի և ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանի շարունակական զարգացման համար առանցքային են: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների կառավարությունը համակ ուշադրությամբ հետևում են ընտրությունների անցկացմանը՝ այն ինչ տեղի կունենա տեղամասերում քվեարկության օրը, և այն ինչ կլինի տեղամասերից դուրս ու մինչ քվեարկությունը: Ես խրախուսում եմ բոլոր մասնակից ուժերին վարել լուրջ ու խնդիրներին միտված ընտրարշավ. Հայաստանում ժողովուրդն արժանի է դրան», – իր խոսքում ընդգծեց դեսպան Ռ.Միլսը:

Կողմերը քննարկեցին նաև գալիք ընտրություններին նախապատրաստման ընթացքը, քարոզարշավի կազմակերպման առանձնահատկությունները, մի շարք այլ հարցեր:

ՀՀԿ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031