Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ՌԴ-ն զենք վաճառում Ադրբեջանին. Դմիտրի Կիսելյովի մեկնաբանությունը

Մարտ 06,2017 18:06

«Ադրբեջանը կարող է զենք գնել Իսրայելից, ԱՄՆ-ից կամ Ռուսաստանից: ՌԴ-ն 2-րդն է սպառազինության մատակարարման ոլորտում: Այստեղ չկա քաղաքական որևէ բաղադրիչ: Գործնական հարաբերությունները ավելի լավ են, քան հարաբերությունների բացակայությունն առհասարակ: Ռուսաստանը զենք վաճառելով Ադրբեջանին՝ կառավարում է Ադրբեջանը: Ուզում եմ՝ ճիշտ հասկանաք՝ կառավարում է, վերահսկում է: Հարաբերությունների բացակայությունը վերահսկողության բացակայությունն է: Եթե մենք կոնտակտ ունենք, ազդել կարող ենք, եթե չունենք, չենք կարող: Հաղորդակցությունն ավելի լավ է, քան դրա բացակայությունը: Իսկ այս դեպքում վերահսկողությունը, կառավարումը ձեռնտու է Հայաստանին, ՀՀ հետաքրքրությունների շրջանակում է»,- «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին, ասաց «Ռոսիյա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:

Նա նկատեց, որ Հայաստանն էլ է ՌԴ-ից զենք գնում եւ ոչ միշտ «առձեռն» գումարով. «Ռուսաստանը առձեռն գումար է ստանում Ադրբեջանից, զարգացնում է իր ռազմարդյունաբերությունը ու զենք է ուղարկում Հայաստանին: Շղթան տեսնո՞ւմ եք: Ես չեմ ուզում ասել, որ Ադրբեջանը զենք է գնում Հայաստանի համար Ռուսաստանի միջոցով: Բայց եթե մերկ սխեմա գծենք, նման տարր կա: Ադրբեջանի տնտեսությունը շատ ավելի արագ է զարգանում, քան Հայաստանինը, որովհետև այնտեղ կա նավթ և որպեսզի անհավասարությունը հարթվի, Ռուսաստանը ստիպված է նման քայլի գնում: Զենքն ինքնին չի կրակում, մարդիկ են կրակում ու կապ չունի՝ ինչ զենք է դա: Չկա այստեղ որևէ քաղաքական բաղադրիչ, իսկ եթե կա, ուրեմն այն տարածաշրջանում բալանս ապահովելու համար է արվում այս բարդ սխեմայի արդյունքում, որն ասացի»:

Պատասխանելով Հայաստանում հակառուսական տրամադրությունների առկայության մասին հարցին էլ, բանախոսը հիշեցրեց, որ նման տրամադրություններ Հայաստանում առաջացան հայ վարորդի հետ եւ այդ միջադեպի շուրջ կատարվածի, Գյումրիի ողբերգական դեպքից հետո. «Միշտ էլ կան մարդիկ, պետություններ, որոնք հետաքրքրված են Հայաստանում հակառուսական տրամադրությունների ստեղծմամբ: Եթե դրանք խեղդեն Հայաստանը, գեղեցիկ չէ հետո ընդունել, որ եղածը մանիպուլյացիա էր: Հատկապես, երբ ցանկացած դեպք կարելի է օգտագործել հակառուսական տրամադրություններ հրահրելով: Գերմանական ասացվածք կա՝ հարաբերությունները խնամքի կարիք ունեն: Երկու անձանց հարաբերությունները խնամել է պետք, պետությունների հարաբերություններն էլ խնամել է պետք: Հեշտ կլիներ Ռուսաստանում էլ հակահայկական տրամադրություններ սերմանել, երբ հայ վարորդը Ռուսաստանում, հիշում եք, ինչ արեց: Բայց այդ դեպքում էլ Հայաստանում հակառուսական տրամադրություններ առաջացան, որովհետև նրան հագցրել են այն, ինչ կար հիվանդանոցում՝ խալաթ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Karen says:

    Ու որևէ հայ լրագրող չկար տեղում, որ մի հատ էլ իրեն խալաթ հագցնեին…
    Նստեցին, լսեցին, սղագրեցին ու հրապարակեցին…
    Ռեպլիկները հետո կտպեն, եթե պետք լինի…
    Խոսքն, իհարկե, իրավ հայ լրագրողի մասին է, ով անհետացող տեսակ է այլևս:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031