Լրահոս
Օրվա լրահոսը

Պատառոտել և փչացրել են «Ելք» դաշինքի նախընտրական քարոզչության պաստառները (Տեսանյութ)

Մարտ 07,2017 13:23

«Ելք» դաշինքը տեղեկացնում է, որ մարտի 7-ի գիշերը  հարձակում է տեղի ունեցել ԵԼՔ դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի վրա։ Անհայտ անձինք պատառոտել և փչացրել են դաշինքի նախընտրական քարոզչության պաստառները։

ԵԼՔ դաշինքի համար տեղի ունեցածը հատուկ կարևորություն ունի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախընտրական քարոզչության համար ԵԼՔ-ի բյուջեն գոյանում է ՀՀ քաղաքացիների նվիրատվություններից։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում այս առնչությամբ հայտարարել է. «Նախընտրական պաստառների՝ արդեն ավանդույթ դարձած վնասման երևույթները խիստ դատապարտելի և միևնույն ժամանակ քստմնելի արարքներ են՝անկախ կատարողների քաղաքական հայացքներից… Հորդորում եմ չտրվել նախընտրական քարոզչության հետ կապ չունեցող այսրոպեական անպատասխանատու հայտարարությունների գայթակղությանը և զինվել համբերությամբ՝ մինչև օրենքով սահմանված կարգով կտրվեն համապատասխան պարզաբանումներ: Ովքեր ունեն փաստեր, կարող են ներկայացնել համապատասխան մարմիններին, որևէ իրեն հարգող ուժ շահագրգռված չէ նման էժան մեթոդներով մտնել քաղաքական պայքարի մեջ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031