Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը շատ է ցանկանում, որ Զինված ուժերում կանայք ունենան հավասար հնարավորություններ, ինչ տղամարդիկ

Մարտ 07,2017 17:01

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 7-ին կազմակերպվել է Կանանց միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցել են կին զինծառայողներ, զոհված ազատամարտիկների և զինծառայողների հարազատներ, ժամկետային զինծառայողների մայրեր, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչներ:

Տոնի կապակցությամբ իր շնորհավորական խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, անդրադառնալով հասարակության մեջ և ընտանիքում կնոջ դերին, շեշտել է, որ կանայք իրենց ուսերին տանում են հսկայական բեռ, որն անհնար է որևէ այլ բանի հետ համեմատել, հետևաբար յուրաքանչյուր օր պետք է կնոջը մեծարել, երախտագիտություն հայտնել, հարգել ու պատվել:

«Ես ուզում եմ խոսքս հղել հատկապես այն կանանց, ովքեր ընտրել են շատ բարդ մասնագիտություն: Ուսադիր կրելը կնոջ համար հեշտ գործ չէ, բայց ոչ թե այն պատճառով, որ դուք տղամարդկանցից որևէ հարցով թույլ եք, այլ որովհետև, ինչպես նշեցի, ձեր վրա կրկնակի բեռ կա, իսկ ծառայությունը ենթադրում է երբեմն առանց հանգստյան օրերի այնպիսի նվիրում, որ հաճախ դա արվում է ձեր ընտանիքներին, ձեր ամուսիններին տրամադրվելիք ժամանակի հաշվին:

Հենց դրա համար է ձեր գործը կրկնակի ծանր: Բայց ես խորապես վստահ եմ, որ բանակն ամուր է ձեզանով, որովհետև ձեր ջերմությունը, ներկայությունն ուժ է հաղորդում տղամարդկանց և միևնույն ժամանակ սթափեցնող շատ կարևոր գործոն ունի, որպեսզի տղամարդիկ ավելի զուսպ, շրջահայաց ու խոհեմ լինեն իրենց գործերում և խոսքերում»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ շատ է ցանկանում, որ Զինված ուժերում կանայք ունենան հավասար հնարավորություններ, ինչ տղամարդիկ: «Խոսքը գնում է ոչ թե կանանց պարտադիր ժամկետային զինծառայության ներդրման մասին, այլ լիարժեք հնարավորությունների, մասնագիտական աճի և պայմանների ստեղծման ու ապահովման մասին այն կանանց համար, ովքեր ցանկություն ունեն ծառայելու»:

Տոնական միջոցառումն ավարտվել է երգիչ-երգչուհիների` հայ կանանց նվիրված կատարումներով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031