Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի վարչապետը հայտարարել է երկրում արտակարգ դրությունը ևս 3 ամսով երկարաձգելու մասին. Ermenihaber.am

Մարտ 09,2017 16:33

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Անկարայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու է ևս 3 ամսով:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` 2 անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամկետն ավարտվելու էր ապրիլի 19-ին:

Նշենք, որ Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձից 5 օր հետո հայտարարված եռամսյա արտակարգ դրության ժամկետը 2 անգամ երկարաձգվել էր համապատասխանաբար 2016-ի հոկտեմբերի 11-ին և այս տարվա հունվարի 3-ին:

Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.amի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031