Լրահոս
Օրվա լրահոսը

Խորենացու ցուցարարներից Հայկ Հովհաննիսյանն ազատ արձակվեց

Մարտ 18,2017 11:07

Խորենացու զանգվածային անկարգությունների գործով 3 տարի ժամկետով դատապարտված  Հայկ Հովհաննիսյանը երեկ ազատ արձակվեց:

Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտարարություն է տարածել. «Խորենացու զանգվածային անկարգությունների գործով 3 տարի ժամկետով դատապարտված պաշտպանյալս՝ Հայկ Հովհաննիսյանը երեկ ազատ արձակվեց: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց դատական ակտը և սահմանեց փորձաշրջան 2 տարի ժամկետով: 8-ամսյա կալանքից հետո Հայկը ազատություն նվաճեց: Նշեմ, որ Հ. Հովհաննիսյանի պաշտպանությունը մինչ գործի վերաքննիչ դատարանում քննելը իրականացրել է իմ գործընկեր Աննա Ջուվանովան»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031