Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Դու կենդանի ես, ուրեմն՝ ընդդիմադիր չես: Է, փող հավաքեք, տարեք քիլլեր վարձեք, խփել տվեք, պրծեք»

Մարտ 22,2017 14:45

«Այն քաղաքացիները, որոնք որ մտածում են, որ մեր օգտին քվեարկելով մեզ լավություն են անելու, այդ պարագայում՝ պետք չէ մեզ քվեարկեն»,- Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Հայաստանը հուսահատության փոսի մեջ է, եւ քվեարկելով այլ քաղաքական ուժերի օգտին՝ ընտրողները այդ հուսահատության փոսը խորացնում են. «Հետաքրքիր բան եք ասում: Հովիկ Աբրահամյանը մի քանի ամիս առաջ Հանրապետական կուսակցությունից դուրս եկավ: Հիմա վաղը գնալու է, գալու է, ասի՝ ընդդիմություն եմ: Դուք էլ ինձ ասելու եք՝ ինչի՞ Հովիկ Աբրահամյանի հետ չեք միավորվում, միավորվեք մի թիմ դարձեք: Վաղը Սերժ Սարգսյանը դառնալու է ընդդիմություն, ասելու եք՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանի հետ չեք միավորվում: Ժողովուրդ ջան, իսկապես մտածո՞ւմ եք, որ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ սխա՞լ եմ վարվել:

Ես ինչի՞ եմ գնացել բանտ նստել, գնայի մի պաշտոն ստանայի, կաբինետում նստեի, ընտրություններից մի քանի շաբաթ առաջ հայտարարություն անեի դուրս գայի, այդ ընթացքում էլ ինչքան հնարավոր էր թալանել, թալանեի որ գո՞հ մնայիք: Ես չեմ հասկանում ձեր տրամաբանությունը: Դուք հիմա ինձ ասում եք ինչո՞ւ չեք միավորվել մարդկանց հետ, որոնք Սերժ Սարգսյանին իշխանության են բերել, Սերժ Սարգսյանի հետ իշխանություն են եղել, Սերժ Սարգսյանի հետ թալանել են: Ո՞ւմ հետ միավորվենք, ո՞ւմ հետ մտածում եք, որ պիտի միավորվենք, գնացեք նրանց ձայն տվեք, ժողովուրդ ջան: Գնացեք ձայն տվեք, որ էլի ձեզ թալանեն: Ես խնդիր չունեմ, այնպես չստացվի, որ եկել ենք ձեզնից ձայն ենք մուրում: Չեք ուզում մեզ ընտրել, գնացեք ընտրեք իրենց: Սա է իրենց ստեղծած երկիրը»:

Նիկոլ Փաշինյանը շարունակեց. «Հիմա այդ ամեն ինչը անցել ենք, ասում եք՝ բա ինչո՞ւ չի Սերժը քեզ սպանում, որ դու կենդանի ես, ուրեմն՝ ընդդիմադիր չես: Է, փող հավաքեք, տարեք քիլլեր վարձեք, խփել տվեք, պրծեք: Ձեռ եք առնո՞ւմ ընդհանրապես»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031