Լրահոս
Օրվա լրահոսը

«Վե՜րջ տվեք, ախպո՜ր պես, իրենք ծրագիր չունեն». Բագրատյանը՝ «Կոնգրես-ՀԺԿ»-ին (Տեսանյութ)

Մարտ 27,2017 15:15

«Հայելի» մամուլի ակումբում այսօր  Aravot.am-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածուների այն պնդման մասին, որ Արցախի հարցի փոխզիջումային  տարբերակի իրագործման դեպքում է միայն հնարավոր շրջափակման վերացում, տնտեսության զարգացում: Բագրատյանը համոզմունք հայտնեց, որ «Կոնգրես-ՀԺԿ»-ն ինքը չունի հարցի կարգավորման ծրագիր. «Հո թուղթ ստորագրելով չի՞: Որ զիջենք՝ հաջորդ օրը մեր հերը կանիծեն (նկատի ունի Ադրբեջանին.-խմբ): Արցախի ժողովրդին հարգեք, իրենց կարծիքը հարցրեք»:

Մեր դիտարկմանը, թե ըստ դաշինքի՝ միայն փոխզիջումային տարբերակով է հնարավոր ճանապարհների բացում, Հրանտ Բագրատյանն ասաց, որ դա չափացանցություն է. «Այդ հիմնավորումները համակողմանի չեն, դրանք անհիմն են: Ոչ մեկ ոչինչ չի բացելու»:

Մեկ այլ դիտարկմանը, թե ըստ դաշինքի՝ Ադրբեջանն իրականում բանակցում է Մադրիդյան սկզբունքների շուրջ, Հրանտ Բագրատյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչն է լուծումը, Ադրբեջանն ինչի՞ն է համաձայն: Հասկանալի չէ տեղեկությունը, թե Ադրբեջանը համաձայն է, վերջ տվեք, ախպո՜ր պես…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031