Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Երևանի Արտաշիսյան և Հ. Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մարտ 29,2017 17:06 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի Արտաշիսյան և Հ. Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ից Երևանի Արտաշիսյան և Հ. Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում` նշված խաչմերուկում առկա լուսացույցի հետ կտեղադրվի լրացուցիչ սեկցիա, ինչի շնորհիվ Արտաշիսյան փողոցով Շիրակի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները տվյալ խաչմերուկում դեպի աջ՝ դեպի Հ. Հովհաննիսյան փողոց հնարավորություն կունենան երթևեկել անընդհատ՝ առանց լուսացույցի հիմնական կարմիր արգելող ազդանշանին ենթարկվելու: Այդ նպատակով երթևեկելի մասի տվյալ ուղղության երթևեկության 1-ին գոտով կարելի կլինի երթևեկել միայն դեպի աջ՝ դեպի Հ. Հովհաննիսյան փողոց՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջի փոխարեն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: