Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ոստիկանության՝ միջադեպի մասնակից անձանց ինքնությունը պարզված է

Ապրիլ 01,2017 01:47

ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է հրապարակել քարոզարշավի վերջին օրը մասնակից քաղաքական ուժի նկատմամբ Հարավ-Արեւմտյան թաղամասում իրականացված զինված հարձակման կապակցությամբ:

Ըստ Նարեկ Մալյանի՝ ահազանգը ստանալով ոստիկաններն անմիջապես ժամանել են ասված վայրը, «սակայն միջադեպի մասնակիցները Հարավ Արևմտյան թաղամասից շարժվել էին Կենտրոնի ուղղությամբ»:

«Ինքս անձամբ եղա թե Տերյան փողոցում և թե Հարավ Արևմտյան թաղամասում, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը,- գրել է Նարեկ Մալյանը:- Արձանագրված միջադեպով զբաղվում է ոստիկանության Մալաթիայի բաժինը, հանգամանքները պարզվում են։ Ոստիկանության արձագանքը ի սկզբանե եղել է օպերատիվ»:

ՀՀ ոստիկանապետի խորհրդականը ավելի ուշ տեղեկացրեց, որ միջադեպի մասնակից անձանց ինքնությունը պարզված է:

Նշենք, որ ականատեսներն ավելի վաղ հայտնել էին, թե միջադեպի մասնակիցներից է «Մանախ» (լուսանկարում) մականունով մեկը: Մանախը նախկինում դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Մանախը հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար դատապարտված Արթուր Այվազյանն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930