Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրությունը Նիկոլ Փաշինյանից պահանջում է, որ ինքը հեռանա, իսկ ընդդիմությունից պահանջում է, որ այդ հեռացումը կազմակերպի»․ Նարեկ Մալյան

Հունիս 25,2026 18:22 Share

«Սուտ է այն պնդումը, և այդ մոտեցումն անհասկացության արդյունք է, որ հանրությունը պահանջում է, որ ընդդիմությունը մանդատները չվերցնի։ Կամ՝ հանրությունը պահանջում է, որ ընդդիմությունը մանդատները վերցնի։ Նման օրակարգ, նման հարց ընդհանրապես գոյություն չունի։ Հանրությունը պահանջում է իշխանափոխություն։ Հանրությունը Նիկոլ Փաշինյանից պահանջում է, որ ինքը հեռանա, իսկ ընդդիմությունից պահանջում է, որ այդ հեռացումը կազմակերպի»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

Իր կարծիքով՝ մանդատները վերցնելն էլ, չվերցնելն էլ պետք է հստակ օրակարգով զուգորդվեն։

Նարեկ Մալյանի համար միանգամայն սպասելի էր, որ վերարտադրությունից հետո Նիկոլ Փաշինյանը ռեպրեսիաների է գնալու։ Բայց նույնիսկ ինքն է մի փոքր զարմացած բռնաճնշումների այսպիսի մեծ ծավալից և տրամաբանությունից՝ «ոչ մի բանի համար» մարդկանց ձերբակալել-կալանավորելուց. «Դա հետևանք է հինգ տարի Նիկոլ Փաշինյանի օրակարգով ապրելու, հինգ տարի պարապ նստելու»։

Ըստ նրա՝ խորհրդարանում հայտնված ընդդիմությանն ծանր ժառանգություն է հասել. ««Հայաստան» դաշինքի անգործության պատճառով բաժին է հասել հասարակական անվստահության բեռը և չափազանց ուժեղացած իշխանություն։ 2018 թվականին բունկերներից ճղճղացող իշխանությունն արդեն կենտրոնացված է, իր շոշափուկները խրել է բոլոր պետական համակարգերում, ցանկացած ապօրինության դիմում է և անգամ իր ամենավատ նպատակներն ընդհանրապես քողարկելու խնդիր չունի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930