Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Թանկյանը մարզերում մի շարք ընտրախախտումների ականատես է եղել

Ապրիլ 03,2017 02:22

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության երեկոյան ասուլիսին մասնակցեցին նաեւ ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած սփյուռքահայ անվանի գործիչներ, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, ամերիկահայ կինոռեժիսոր եւ սցենարիստ Էրիկ Նազարյանը, կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը: Նրանց հետ Հայաստանի մարզերում եղել է նաեւ ամերիկահայ երգիչ Սերժ Թանկյանը: Վերջինը ասուլիսին ներկա չէր, սակայն Էրիկ Նազարյանը ընթերցեց նրա հայտարարությունը:

Թանկյանը նշում էր, որ իրենք այցելել են 12 ընտրատեղամաս. Վանաձորում, Սպիտակում, Գյումրիում, Մարալիկում, Ազատանում, Թալինում, Աշտարակում, և Երևանում:

«Ամենամեծ ընտրախախտումը մենք տեսանք և արձանագրեցինք Սպիտակում: Հանձնաժողովի անդամը կանգնած էր անմիջապես ընտրախցիկի կողքին և զրուցում էր ընտրողի հետ: Հետո նա վերցնում էր չօգտագործված քվեաթերթիկներն այլ ընտրախցիկից ու ինքն էր դրանք հեռացնում, նա նաև շատ մոտիկից խոսում էր ներս մտնող յուրաքանչյուր ընտրողի հետ: Ականատես եղանք տարբեր տեսակի խախտումների, անփութությունների, խառնաշփոթի: Որոշ տեսանկարահանման սարքեր, կարծես, չէին աշխատում, երբ մենք օնլայն հետևում էինք»,- արձանագրել էր Թանկյանը  ու նաեւ ընդգծել, որ իրեն չի հաջողվել անճանաչ մնալ, այդ պատճառով էլ հնարավոր է, որ շատ ընտրախախտումները նախօրոք կանխվել են:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930