Լրահոս
Օրվա լրահոսը

1991 թվականի նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ ընտրությունների արդյունքները ճանաչեցին մասնակից բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը . «Հայկական ժամանակ»

Ապրիլ 04,2017 11:12

1991 թվականի նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ ընտրությունների արդյունքները ճանաչեցին մասնակից բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը։ 1996 թվականից սկսած բոլոր ընտրություններից հետո ընդդիմությունը չի ճանաչել արդյունքները, հայտարարել է համատարած կեղծիքների մասին, հետընտրական պրոցեսներ է սկսել, որոնք երբեք որեւէ արդյունքի չեն հասել։

Հետագա 5 տարիների ընթացքում կեղծված ընտրությունների եւ ոչ լեգիտիմ իշխանության թեման գոյության միակ իմաստ եւ աշխատանքի դաշտ է ապահովել ընդդիմադիր համարվող կուսակցությունների համար, եւ ընդամենը։

Այս անգամ այդ փակ շղթան ճեղքվել է։ Ընտրություններին մասնակցած, անցողիկ շեմը հաղթահարած եւ չհաղթահարած կուսակցությունները, տեղական դիտորդները, միջազգային դիտորդները, սփյուռքից ժամանած դիտորդները, բոլորը ընդունում են, որ ընտրությունների արդյունքները ձեւավորվել են քվեատուփերում ընտրողի ձեռքով հայտնված քվեաթերթիկներով։ Այլ բան, որ նրանք վերապահում ունեն, թե ընտրողն ինչ գնով է կատարել իր ընտրությունը։

Սա արդեն ուրիշ խոսակցություն է, որը նոր փուլ է բացում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում։ Բայց որպեսզի այդ խոսակցությունը սկիզբ առներ, հարկավոր էր նախ դուրս գալ 21-ամյա շրջափուլից, որտեղ ամեն նոր ընտրությունից հետո կրկնվում էր հին սցենարը։ Բացառությամբ, իհարկե, 2008-ի նախագահական ընտրությունների, որն այս իմաստով անցումային նշանակություն ունեցավ։

Իսկ ի՞նչ ունենք այսօր։ Այսօր ունենք իրավիճակ, երբ Արսինե Խանջյանն ասում է, որ ընտրողը պետք է ավելի գրագետ լինի եւ բարձր քաղաքացիական գիտակցություն ունենա։ Սերժ Թանկյանը, ընտրություններն ամփոփելով, ասում է. «Անկեղծ ասած հուսախաբ եմ։ Իշխող ուժը, որ այդքան մեծ ազդեցություն ունի, մի քիչ դժվար է դարձնում պատկերացնել երկրի գունավոր ապագան։ Կարող եմ ասել, որ նույն վիճակը նաեւ Ամերիկայում է»։ Իսկապես ցնցող համեմատություն։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930