Լրահոս
Օրվա լրահոսը

Մերձմոսկվայում ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են հայերի դիեր

Ապրիլ 04,2017 12:47

Մերձմոսկվայի Լենինի շրջանում՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, հայտնաբերվել է երկու տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով: Ինչպես հաղորդում է ««Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ը, սպանվածներից մեկը Հայաստանի քաղաքացի Խորեն Մարգարյանն է, մյուսը՝ ՌԴ քաղաքացի, ծնունդով Աբխազիայից հայազգի Միքայել Լալայանը:

Իրավապահ մարմինները եկել են այն եզրահանգման, որ տղամարդկանց սպանելուց առաջ կտտանքների են ենթարկել, դեմքերի, մարմինների վրա առկա են կապտուկներ, վնասվածքներ: Քննիչների կարծիքով՝ խոսքը պատվիրված սպանության մասին է, քանի որ մարդասպանն առաջին կրակոցն արձակել է մարմնին, իսկ ստուգիչ կրակոցը՝ գլխին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ «Սպանություն», «Զենքի անօրինական շրջանառություն» հոդվածներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930