Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմիական հարձակում՝ Սիրիայում. կան տասնյակ զոհեր

Ապրիլ 05,2017 11:43

Սիրիայի Իդլիբ մարզում ենթադրյալ քիմիական հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, այդ թվում՝ 20 երեխա և 17 կին:

 Մարդու իրավունքների հարցով մոնիթորինգի սիրիական կենտրոնը նախազգուշացրել է, որ զոհերի թիվը կմեծանա, քանի որ շատ մարդիկ մինչև հիմա համարվում են անհետ կորած:

Իդլիբի Խան Շեյխուն քաղաքի ռմբակոծման է ենթարկվել ապրիլի 4-ին: Սիրիացի ակտիվիստների փոխանցմամբ՝ ավիահարվածն իրականացրել են սիրիական բանակի կամ ռուսական ավիացիայի ինքնաթիռները: Ավիահարվածից անմիջապես հետո մարդիկ սկսել են շնչահեղձ լինել:

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին ներկայացրել են բանաձև, որով խիստ դատապարտում են սիրիական Իդլիբում քիմիական զենքի կիրառումը: ՄԱԿ ԱԽ-ի երեք մշտական անդամները գազային հարձակման պատասխանատվությունը դնում են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վրա:

Բանաձևի նախագծում ասվում է, որ Սիրիայի կառավարությունը պետք է ապահովի միջազգային հետաքննության անցկացում, ինչպես նաև տրամադրի ավիաբազաների հասանելիություն, որտեղից գործել է քիմիական զենքով ավիացիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930